Բլոգ
Ո՞ր տեղում է Google-ն աշխարհի ամենաթանկարժեք բրենդների շարքում
- October 6, 2016
- Posted by: admin
- Բաժին. Business advice Online marketing SEO

Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը հրապարակել է համաշխարհային ամենաթանկարժեք բրենդների ցանկը` հիմնվելով 2015-ի տվյալների վրա:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, առաջին տեղը ցանկում զբաղեցրել է Apple-ը, որի արժեքը մեկ տարում աճել է 5 տոկոսով` կազմելով 179.1 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է հայտնվել Google որոնողական հսկան, որի արժեքը 11 տոկոսի աճ է գրանցել`հասնելով 133.3 մլրդ դոլարի:
Առաջատար եռյակը եզրափակում է Coca-Cola-ն, որը 13 տարի գլխավորել է համաշխարհային ցուցակը: Այս տարի ընկերությունը 7 տոկոսի կորուստ է գրանցել, իսկ արժեքը գնահատվում է 73.1 մլրդ դոլար:
Վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակում հայտնվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի ևս 4 ներկայացուցիչ` Microsoft-ը` 72.8 մլրդ դոլարով (4-րդ հորիզոնական), IBM-ը` 52.5 մլրդ դոլարով (6-րդ հորիզոնական), Samsung-ը` 51.8 մլրդ դոլարով (7-րդ հորիզոնական), Amazon-ը`50.3 մլրդ դոլարով (8-րդ հորիզոնական):
Բացի դրանից՝ առաջատար տասնյակում տեղ են գտել մեքենաշինական ընկերություններ Toyota-ն (5-րդ հորիզոնական), Mercedes-ը (9-րդ հորիզոնական) և General Electric-ը (10-րդ հորիզոնական):
Աղբյուր՝ tert.am