Բլոգ
Google-ի պատկերների որոնման նոր հնարավորությունները
- May 10, 2019
- Posted by: admin
- Բաժին. SEO
Google I/O 2019 համաժողովի ժամանակ ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շուտով կգործարկվեն ավելի բարձր որակի, 3D պատկերների աջակցումը և դրանք AMP (հեռախոսային) էջերից swipe up (վերև քաշել) անելու հնարավորությունը։
Ավելի մանրամասն ներկայացնենք այդ երեք նոր հնարավորությունների մասին։
Բարձր որակի պատկերներ։ Google-ը հայտնեց, որ նոր ծրագիրը շուտով կսկսի որոնման ընթացքում առաջարկել ավելի բարձր որակի պատկերներ։ Կայքերը հնարավորություն կունենան ներբեռնել պատկերներ այդ ծրագրի մեջ։ Դեռ պարզ չէ թե ինչպես է կատարվելու այդ գործընթացը, սակայն ընկերությունից հայտնեցին, որ Google Webmaster Blog-ում շուտով կլինեն թարմ տեղեկություններ դրա մասին։
3D պատկերներ։ Google-ը ցույց է տվել այն կոդը, որը կարող է օգտագործվել այդ 3D պատկերը իրենց մոտ զետեղած էջերը իրար հետ կապելու համար։ Այս հնարավորությունը դեռ beta թեստավորման փուլում է և դեռ չի ներկայացվել մասնագետների ավելի լայն շրջանակին։
Swipe up հնարավորություն։ Մի քանի ամիս առաջ մենք նկատեցինք, որ Google-ը փորձարկում է մի հնարավորություն, որի շնորհիվ օգտատերը կարող է գտնված պատկերը swipe up անելով անցնել այն AMP նյութին, որում զետեղված է տվյալ պատկերը։ Այս հնարավորությունը հասանելի կլինի շուտով և կլինի շատ օգտակար օգտատերերի համար պատկերների միջոցով դրանց հետ կապված AMP էջեր գտնելու համար։
Ինչու՞ է սա կարևոր մեզ համար։ Նախորդ մի քանի ամսվա ընթացքում Google-ը փորձում էր հասկացնել, որ SEO մասնագետները, վեբմաստերները, ծրագրավորողները և քոնթենթ ստեղծողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն պատկերների որոնմանը։ Սա որոնողների համար մեծ հնարավորություն է գտնել ավելի շատ նոր տեղեկատվություն և բովանդակություն։
Աղբյուր՝ searchengineland.com