Google-ը կրկին ունի ինդեքսացիայի հետ կապված խնդիրներ

  • 21/08/2019
  • SEO
No Comments

Տեղեկություններ տարածվեցին, որ Google-ը կրկին ունի նոր էջերի ինդեքսացիայի հետ կապված խնդիրներ:

Twitter Tuesday-ի շրջանակներում Google-ի ներկայացուցիչ Դեննի Սալիվանը հայտնեց, որ այպիսի խնդիրներ կարող են լինել:

Google-ը որոնման արդյունքում, որոշ նյութեր ցուցադրում է իսկ որոշները ոչ: Դեռ պարզ չէ թե որքան տարածված է այս խնդիրը, սակայն փորձարկումները ցույց տվեցին, որ Google-ը որոշ էջեր արագ է ինդեքսավորում և ցուցադրում իսկ միևնույն ժամանակ այլ էջերի ինդեքսավորումը կարող է ժամանակ պահանջել:

Ահա այդպիսի խնդրի օրինակ՝ այս նկարում պատկերված է The Wall Street Journal կայքի ինդեքսավորված էջերի որոնումը Google News բաժնում, բայց որոնողական համակարգը ցուցադրում է հոդվածներ, որոնք տեղադրվել են մոտ մեկ ժամ առաջ, այն ինչ The Wall Street Journal կայքը հոդվածներ է տեղադրում գրեթե ամեն րոպե:

Google News

Բայց ահա այստեղ Google ինդեքսավորել է և ցուցադրում է մոտ մեկ րոպե առաջ տեղադրված հոդվածը:

Google search

Այսպիսի խնդիրներ եղել են նաև այս ամսվա սկզբում նաև մայիս ամսին: Եվ եթե դուք տեղադրում եք մի նյութ և չեք կարողանում այն գտնել Google-ում ապա մի անհանգստացեք դուք միայնակ չեք և Google-ը աշխատում էր, որպեսզի լուծի այդ խնդիրը:

Աղբյուր՝ searchengineland.com

Մեր ու այս բլոգի մասին

Մենք ցանկանում ենք վերափոխել յուրաքանչյուր բիզնեսի առցանց խոսելու, լսելու և տարածվելու մոտեցումները։

Ստացե՛ք Ձեր գնառաջարկը

Լրացրե՛ք պահանջվող տեղեկատվությունը, և մենք հնարավորինս սեղմ ժամկետներում Ձեզ կտրամադրենք կայքի պատրաստման գնառաջարկ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Fields marked with an * are required

More from our blog

See all posts