Բլոգ
SEO-ն շատ արագ փոփոխվում և զարգացում է ապրում, ուստի անհրաժեշտ է համընթաց գնալ որոնողական համակարգերի զարգացման տեմպերին։ Այն, ինչն այսօր գործում է, հնարավոր է՝ վաղն արդեն չգործի, հետևաբար մենք պետք ձեռքներս չհեռացնենք Google-ի (և ոչ միայն նրա) «զարկերակից»։
Որոնողական համակարգերը դառնում են առավել «SMART», առավել անվտանգ, առավել օգտակար ու առավել հարմարավետ։ Եթե մեր կայքերը չեն հասցնում համապատասխանել զարգացման այս չափորոշիչներին, ապա ոչ ուշ ապագայում մրցակցությունը բնական կերպով դուրս կմղի մեզ խաղից՝ որոնողական խաղից՝ բիզնեսից։ Այս ու հետագա մի քանի գրառումների միջոցով խոսելու ենք խաղի մեջ մնալու, խաղի մեջ առաջընթաց գրանցելու ու հաղթելու մասին։
Ահա այն 7 SEO թրենդները, որոնք պետք է հաշվի առնենք, որոնք պետք օգտագործենք կամ որոնց պետք է համապատասխանեցնենք մեր կայքերը 2017 թվականին։ SEO թրենդներն իրականում ավելի շատ կարող են լինել, որոշները փոխկապակցված են, բայց հետևելով մի շարք միջազգային փորձագետների կարծիքներին, ես առանձնացրել եմ հատկապես այս 7-ը։
Այսպիսով՝ SEO թրենդ #1․ Ավելի շատ պատրաստի պատասխաններ։
Մարդիկ գնալով ավելի հաճախ են կոնկրետ հարցերով դիմում Google-ին, ինչպես ասում են «Google есть, ума не надо»։
Google-ն իր հեերթին ավելի շատ է պատրաստի պատասխաններ տրամադրում օգտատերերին՝ նրանց համար առանձնացնելով որևէ կոնկրետ պատասխան, որին նոր հաջորդում են մյուս համապատասխան էջերը՝ օգտակար կայքեր, տեսանյութեր, արձագանքներ, բաղադրատոմսեր, սահմնումներ, տարեթվեր և այլն։
2014-2016 թթ պատրաստի պատասխաների ծավալը աճել է կրկնակի անգամ և այն շարունակելու է աճել 2017 թվականին։ Անհրաժեշտ է օգտագործել միգուցէ ոչ շատ բարձր ամասական որոնումների ծավալ ունեցող, բայց կոնկրետ թեմա վերհանող երկար բանալի բառեր և տեքստեր։
Այս հարցում օգնում է նաև կայքի ճիշտ կառուցումը schema markup-ի միջոցով (համաձայն schema.org-ի չափանիշների), որը կոդի այնպիսի կառուցվածքն է, ինչը թույլ է տալիս որոնողական համակարգերին որնումների արդյունքում ավելի շատ տեղեկատվություն վերհանել կայքից։
Ահա առաջին SEO թրենդը, որն,այս պահից,արդեն իսկ կարող եք գործարկել։
Դե ինչ, պահանջե՛ք դա Ձեր ծրագրավորողից և կիսվե՛ք այս նյութով Ձեր ընկերների հետ, եթե, իհարկե, նրանք Ձեր մրցակիցները չեն ;) :
Շարունակելի․․․
Գոռ Կարապետյան