Ե՞րբ սկսել կայքի օպտիմալացումը որոնողական համակարգերում (SEO – Search Engine Optimization)։ Նախապես իմանալով այս հարցի պատասխանը` հետագայում կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից։
Անկախ այն հանգամանքից` մշակվում է ամբողջովին նոր կայք, թե վերափոխվում է արդեն գոյություն ունեցողը, հարցի պատասխանը մեկն է` սկսեք իրականացնել SEO մինչև կայքի նախագծումը և ներդնումը։
Ինչպես հին ասացվածքն է հուշում` ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, երկրորդ լավագույն ժամանակը հիմա է:
Զինվելով անհրաժեշտ տեղեկատվությամբ կայքի` դեռևս նախագծման փուլում` կարող եք մեծացնել SEO-friendly կայք ունենալու հավանականությունը։
Եվ այսպես, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։