Բլոգ
Ինտերնետ մարքեթինգ. ի՞նչ է այն
- May 28, 2016
- Posted by: admin
- Բաժին. Business advice Online marketing SEO
Ինտերնետ մարքեթինգի սահմանումը
Ինտերնետ մարքեթինգ արտահայտությունից արդեն պարզ է դառնում, որ այն իրենից ներկայացնում է ինտերնետի և մարքեթինգի համակցում կամ մարքեթինգի սկզբունքների գործադրումը ինտերնետում: Չնայած հասկանալ է պետք, որ այն միայն մեխանիկական գումար չէ, այլ բարդ միձուլում, որից առաջ են գալիս թե նոր սկզբունքներ, և թե նոր գործիքներ:
Ինտերնետ մարքեթինգը համալիր գործողությունների շարք է, որի նպատակն է կայքի, ապրանքի կամ ծառայության առաջմղումն ինտերնետում:
Ինտերնետ մարքեթինգի տեսակները
Ինտերնետ մարքեթինգի հիմանական տեսակներն են՝
Որոնողական համակարգերի օպտիմալացում՝ SEO ,
Որոնողական համակարգերում առաջխաղացում՝ SEM,
Առաջխաղացում սոցիալական ցանցերում՝ SMM
Մեդիա մարքեթինգ՝ MM,
Քոնթենթ մարքեթինգ` CM,
էլեկտրոնային նամակների ցրում՝ EMM:
Ինտերնետ մարքեթինգի հիմնական տեսակներին առանձին-առանձին կանդրադառնանք մեր հետագա գրառումներում:
Ինտերնետ մարքեթինգի 5 առավելությունները
Ինտերնետ մարքեթինգի առավելություններն են՝
Թիրախավորում և ծածկույթ. ԻՄ-ը հնրավարություն է տալիս առավելագույն ճշգրտությամբ թիրախավորել լսարանը՝ ըստ տարածաշրջանային, սեռատարիքային, հետաքրքրությունների շրջանակի և շատ այլ չափանիշների: Ինչպես նաև համացանցի անընդհատ մեծացող ծածկույթն էլ ավելի է մեծացնում առավել մեծ թվով մարդկանց հասնելու հավանականությունը:
Ինետրակտիվություն. ԻՄ-ը հնարավորություն է ընձեռնում օպերատիվ կապ պահել թիրախային լսարանի հետ, որն է էլ մեծացնում է արագ վաճառքի հավանականությունը:
Մատչելիություն. Գովազդի այլ տեսակաների համեմատ այն շատ ավելի մատչելի է: Գովազդային արշավը կարելի սկսել հենց այս պահին և շատ փոքր բյուջեով:
Տեղեկատվության բազամազանություն՝ տեղեկատվության հասանելություն տարբեր ձևաչափերով՝ տեքստ, տեսանյութ, լուսանկարներ և այլն:
Վերլուծություն. ԻՄ- ի դեպքում գովազդային արշավների արդյունքները շատ ավելի չափելի են՝ դիտումների քանակ, այցելություններ, արձագանքներ և այլն: Իսկ դա անգնահատելի առավելություն է տալիս ավելորդ կամ անարդյունավետ ծախսերը կրճատելու , ճշգրիտ թիրախավորման և պոտենցիալ հաճախորդներին առավել մոտ կանգնլեու համար:
Ինտերնետ մարքեթինգը Հայաստանում
Մեր երկրում առավելապես զարգացած է SEO օպտիմալացումն ու առաջխաղացումը, գովազդը սոցցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբույքան հարթակում, որն այստեղ արդեն ունի 800 000 օգտատեր, ինչպես նաև էլեկտրոնային նամակների ցրումը :
Հայաստանում երկու միլիոն մարդ օգտվում է ինտերնետից: Այս հանգամանքը մեծ հնարավորություն է բացում բոլոր գործող բիզնեսների համար՝ առավել մոտ ու հասանելի լինել պոտենցիալ հաճախորդին:
Մեր հատուկ առաջարկը
Դիմե՛ք մեզ և մենք կներկայացնենք ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն և ելնելով դրանից՝ կներկայացնենք մեր լավագույն առաջարկը, որն առավելագույս արդյունավետություն կապահովի Ձեր գործունեության համար:
Դիմե՛ք մինչև ընթացիք ամսվա վերջը և ստացեք 15 % ռեալ ԶԵՂՉ բոլոր ծառայությունների համար:
Գրանցե՛ք օնլայն ՊԱՏՎԵՐ կամ զանգահարեք հենց հիմա՝ 077 277 214: