Google Maps-ում ավելացել է նոր հնարավորություն, որով կարելի է դիտել սիրված վայրերի այցելությունների գրաֆիկը իրական ժամանակում։
Այս նոր ֆունկցիայի շնորհիվ մարդիկ կարող են հետևել, թե որքան մարդ կա հենց այս պահին տվյալ սրճարանում/ռեստորանում/թանգարանում և հետո որոշել՝ ուր և երբ գնալ։
Բացի այդ, Google-ը ցույց կտա նաև մեծ առևտրային կենտրոններում գտնվող առանձին խանութների աշխատանքային ժամերը։
Google-ը նշում է, որ այս նորարարությունը հատկապես արդիական է մոտեցող ամանորյա շոփինգին ընդառաջ։