Բլոգ
Հարցազրույց թվային մարքեթինգի որակավորված մասնագետ Գայանե Դալլաքյանի հետ
- October 15, 2016
- Posted by: admin
- Բաժին. Business advice Online marketing SEO
Գայանե Դալլաքյանը հանդիսանում է «DM Consulting Services» ընկերության հիմանդիր- տնօրենը և թվային մարքեթինգի որակավորված մասնագետ է (Online Marketing Certified Consultant. License #151OMCP)։
Գայանե, կպատմե՞ք Ձեր ղեկավարած ընկերության գործունեության մասին, ինչպիսի՞ ծառայություններ եք մտուցում:
DM Consulting ընկերության հիմնական գործունեությունը թվային մարքեթինգի ծառայություններ մատուցելն է, այդ թվում՝ այսօր արդեն “buzz word” դարձած SEO ծառայությունները։
Ինչպիսի՞ արդյունքներ եք գրանցում և ինչպե՞ս են պոտենցիալ հաճախորդները գտնում Ձեզ։
Մենք համոզված ենք, որ լավ արդյունքները գրանցվում են կայքի՝ տվյալ շուկայում հաստատուն մնալու հետևանքով, ինչպես նաև որոնման համակարգերում վարկանիշը ձևավորվում է բրենդի առաջխաղացմամբ։ Մենք լավ արդյունք ենք համարում գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցությունը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հաճախորդներն ինչպես են գտնում մեզ, ապա կարող եմ ասել, որ մեզ հիմնականում գտնում են կայքի միջոցով և մեր գործընկերների խորհրդով, նաև մեր սեփական գործարար կապերն են օգնում։
Որքա՞ն ժամանակ է Թվային մարքեթինգի ոլորտում եք։
Արդեն 10 տարուց ավել է այս ոլորտում եմ, որից 5 տարին աշխատում եմ նեղ մասնագիտական որակավորմամբ։
Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի ներկա զարգացվածության աստիճանը Հայաստանում:
Մեզ մոտ շուկան դեռ շատ պարզ է , մոտեցումներն էլ՝ դեռևս սահմանափակ, ինչպես օրինակ՝ պարզապես կայքերի դիրքերի բարելավումը։ Սակայն կան ավելի խորը գործոններ, որոնցով գնահատվում են կայքերը և դրանց արդյունավետությունը։
Դրանցից են, օրինակ՝ կոնվերցիաների տոկոսը, միջին պատվերի չափը, որոնց վրա գրեթե ուշադրություն չի դարձվում։ Մեծամասամբ թվային մարքեթինգը համարվում է միայն ֆեյսբուքյան էջի վարումը, բայց դա էլ բնական է, քանի որ մեր շուկան շատ փոքր է, և սահմանափակվում է անգամ միայն Երևանով։
Ամենաբարձր միտումները գրանցվում են kinogo, odnoklassniki.ru, instagram, ok.ru բառերով, ինչպես նաև սերիալների անուններով։ Սա ցույց է տալիս, մեր օնլայն հասարակության մեծ մասը ինչով է հետաքրքրվում։
Սակայն նկատելի են նաև նոր միտումներ որոնման բնագավառում ։Օրինակ՝ մարդիկ արդեն որևէ ապրանք կամ ծառայություն գնելիս նախնական փուլում սկսում են օնլայն ուսումնասիրություններ կատարել ՝ գների, տեսականու, դրանք տրամադրող ընկերությունների և այլնի վերաբերյալ։
Ինչպիսի՞ խնդիրների հետ եք առերեսվում Ձեր գործունեության ընթացքում, որոնք հատուկ են միայն մեր երկրին ու տնետեսությանը։
Նկատելի է կարճաժամկետ մոտեցումների գործոնը, ինչն անհամատեղելի է մեր բնագավառի հետ։ Գովազդային մտածելակերպը SEO-ի մեջ չի աշխատում․ SEO-ն օնլայն PR-ն է, որն անուղղակի մարքեթինգ է՝ ուղղված հարաբերությունների ստեղծմանը, բրենդի բարձրացմանը, բիզնեսի աստիճանական զարգացմանը։ Մեթոդը, այսպես կոչված “pull”, և ոչ թե “push”։
SEO-ն մեռած է, շատերը նման կարծիք են հայտնում, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Դե եթե չլինեն որոնման համակարգեր, այդ դեպքում մեզ անհրաժեշտ չի լինի իրականացնել օպտիմալացում․ մինչդեռ իրենք` հենց այդ համակարգերն են առաջարկում ուղեցույցեր webmaster-ների և մարքեթինգի մասնագետների համար, թե ինչպես օպտիմալացնել կայքերը: Իմ կարծիքով, այդ մոտեցումը պայմանավորված է մեր մեջ SEO -ի վերաբերյալ տարածված ավելի պարզունակ պատկերացմամբ։
SEO-ն և առհասարակ Թվային մարքեթինգն ինչպիսի՞ զարգացման միտումներ ունեն այսօր, և ի՞նչ ակնկալել 2017-ին։
Ըստ մասնագետների՝ որոնման համակարգերը դառնում են ավելի բարդ, SEO-ն ավելի բնական։ Կայքը ստեղծողները պետք է սկսեն կայք կառուցել ոչ թե որոնման համակարգերի, այլ օգտագործողի համար։ Բանալի բառերի կիրառման նկատմամբ միստիկական պատկերացումները կվերածվեն կայքերում հաճախորդի համար հասկանալի լեզվով խոսելու տրամաբնական պահանջի։
Դուք նաև դասավանդում եք․ ի՞նչ եք կարծում հնարավոր է արդյոք տվյալ ոլորտում ինքնուս դառնալ միջազգային չափանիշներով լավ մասնագետ։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մասնագետներին, ինչպիսի՞ ռեսուրսներից կամ ուսումնական կենտրոններց օգտվել։
Ես ինքս էլ սկզբնականում ինքնուս եմ եղել։ Այդպես կարելի է սկսել, քանի որ եթե ընդհանրապես չես փորձել արդյունքներ ստանալ, կուրսերը շատ անհասկանալի կլինեն քեզ համար։
Բայց երբ փորձել ես, և կուրսերին գալիս ես հստակ հարցերով, ավելի արդյունավետ է լինում մասնագիտական զարգացումը։ Սա իմ փորձից։
Ուստի խորհուրդ կտամ սկսնակ մասնագետները որևէ կայքի վրա անպայման փորձարկեն, աշխատեն, կարդան ինքնուրույն, խորանան, որքան կարող են, բայց ես համոզված եմ, որ միայնակ մենք չենք կարող լուրջ հաջողությունների հասնել, ուստի կգա մի պահ, երբ անհրաժեշտ կլինի ծանոթանալ ուրիշների փորձին։
Այդ ժամանակ թող կատարեն իրենց օնլայն կամ օֆլայն հետազոտությունը և օգտվեն այն ընկերությունների ծառայություններից, որոնք իրենց համար ավելի վստահելի կդիտվեն։
Զրուցեց՝ Գոռ Կարապետյանը