Բլոգ
2019-ի ամենաթանկ բրենդեր են ճանաչվել՝ Amazon, Apple, Google
- January 24, 2019
- Posted by: admin
- Բաժին. Brand development
Brand Finance ընկերությունը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաթանկ բրենդերի ցանկը:
Ինչպես և 2018 թվականին, այս տարի ևս ամենաթանկ բրենդերն են Amazon–ը, Apple–ն ու Google–ը: Microsoft–ը բարձրացել է 6–րդ տեղից 4–րդ՝ ավելացնելով բրենդի գնահատականը 47%–ով: Սա ամենաէական փոփոխությունն է ընկերությունների թոփ տասնյակում:
Facebook–ը մնացել է նախկին դիրքերում, սակայն մասնագետները պնդում են, որ բրենդի գինը չի աճում օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին շրջանառվող լուրերի պատճառով:
Ամենաարագ աճող բրենդ է ճանաչվել Netflix–ի նմանակ ճապոնական iQiyi բրենդը, որի աճը կազմել է 326%: Ցուցակում տեղ է գտել նաև Netflix–ը, որի աճն այդքան էլ մեծ չէ:
Արժե նշել, որ բացի ամենաթանկ բրենդերի թոփ տասնյակից, մասնագետները կազմել են նաև ամենաուժեղ բրենդերի ցանկ: Ցանկում ներառված բրենդերի հատկորոշիչը էֆեկտիվությունն է, որը կախված է մարքեթինգային ներդրումներից, բրենդի ճանաչումից և այլն:
Այս ցանկում ռուսական Сбербанк–ը գրավել է երկրորդ տեղը: Առաջին տեղում ավտոմեքենաներ արտադրող Ferrari բրենդն է:
Brand Finance ընկերությունը կազմել է նաև աշխարհի լավագույն մենեջերների թոփ ցանկը: Այստեղ հաշվի են առնվել բիզնեսի էֆեկտիվությունը, մարքեթինգային հաջողություններն ու այլ չափորոշիչներ:
Լավագույն բրենդ մենեջեր է ճանաչվել Amazon–ի Ջեֆֆ Բեզոսը:
Հուսանք հաջորդ տարի հայկական բրենդերն էլ կհայտնվեն այս ցուցակներում: