Մարինա Հովնանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ուսումնասիրել է նաև հեռուստալրագրություն: ՄՌԿ ոլորտում իր հաջողությունը պայմանավորում է երկու որոլտների ակտիվ համադրությամբ: Արդեն 6 տարի աշխատում է Մարդկային Ռեսուրսների Կառավարման ոլորտում: Գործունեություն է ծավալել չափազանց տարբեր ոլորտներում՝ տուրիզմից մինչև արտադրություն, միջազգային հեռահաղորդակցության կազմակերպությունից մինչև Ֆրենչայզ:
Աշխատել է Beeline (Veon) Armenia, Hertz, Armenia Holiday, Baldi London (Armenia, Georgia, Kazakhstan) ընկերություններում: Ներկայումս աշխատում է Armenia Wine, Mantashyants Entrepreneurs Union-ում: